«Փաստինֆո». Օկուպացված Ստեփանակերտում 2025 թվականին իբրև «հարձակման համար» ձերբակալված հայազգի Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործն ուղարկվել է դատարան, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ոործը վերաբերում է 2025 թվականի սեպտեմբերի 14-ի միջադեպին. ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը, իբր, «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր», հետո՝ իբր նա «ավտոմատ հրազենից անկանոն կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել է ձեռքի նռնակներ»։
Կարեն Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։


















































