Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կսահմանափակվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

Նոյեմբեր 28,2025 17:51

Ermenihaber. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թվային աշխարհում երեխաների անվտանգության բարձրացման համար տարվող աշխատանքներին։ Նա մասնավորապես խոսել է սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակումների և առցանց հարթակներում երեխաների պաշտպանության մասին։

Նախարարը նշել է, որ թվային աշխարհում երիտասարդների առավել անվտանգ տեղ ապահովելու համար ջանքեր են գործադրվում սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակում սահմանելու ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ սոցիալական ցանցերում կգործի մինչև16 տարեկանների սահմանափակումը։

Ուրալօղլուն նաև հավելել է, որ նպատակադրված են ստեղծել ավելի ուժեղ վերահսկողության մեխանիզմներ վնասակար բովանդակության դեմ ու նշել է, որ ծնողները պետք է վերահսկեն երեխաների սոցիլական ցանցեր մուտքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930