Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար

Նոյեմբեր 28,2025 18:20

Մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը ներառյալ Ակբա բանկը Visa քարտապանների համար իրականացնում է «Գնում ենք Փարիզի Դիսնեյլենդ»  արշավը։

Արշավին կարող են մասնակցել այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում Ակբա բանկի մեկ Visa քարտով կիրականացնեն առնվազն հինգ վճարում, որոնցից յուրաքանչյուրի գումարը կկազմի առնվազն 15000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)։

Արշավի պայմանների կատարման դեպքում քարտապանները հնարավորություն կունենան մասնակցելու գովազդային վիճակախաղին և շահելու Փարիզի Դիսնեյլենդի այցելությամբ հնգօրյա ընտանեկան ճամփորդություն։

Վիճակախաղին պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով, կընտրվի 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրի ընտանիքը (մինչև 4 անձ) կստանա՝

  •  Երևան–Փարիզ–Երևան երկկողմանի ավիատոմսեր (էկոնոմ դաս)
  • 2 գիշեր՝ Disneyland® Paris-ի հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
  • 3 գիշեր Փարիզի կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
  • Disneyland® Paris Park-ի և Walt Disney Studios-ի 3-օրյա մուտքի տոմսեր
  • VIP շրջայց
  • Disneyland® Paris-ի նվեր քարտեր՝ ընդհանուր 1000 եվրո արժողությամբ
  •  Լուսանկարահանման հնարավորություն
  • Բրենդավորված նվերներ
  • Նախապես ամրագրված ճաշ և ընթրիք Փարիզում
  • Փարիզի տեսարժան վայրերի անցատոմս և հասարակական տրանսպորտի քարտ
  • Անհատական տրանսֆերներ օդանավակայանից
  • Տեղափոխում Disneyland® Paris-ից դեպի Փարիզի հյուրանոց

Արշավի մասին մանրամասն՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930