Լրահոս
Օրվա լրահոսը

Ծոց-Սև ծով միջանցքը Հայաստանի միջով. Արմեն Գևորգյան

Նոյեմբեր 28,2025 21:21

Սա մի նախագիծ է, որին ես անդրադառնում եմ արդեն 6 տարի, և այն ունի ամբողջ տարածաշրջանի աշխարհագրությունը փոխելու հսկա ներուժ։ Այն նշանակում է՝

  • Հայաստանի ներգրավումը նոր տարանցիկ ճարտարապետության մեջ,
  • Սյունիքի դերի ամրապնդումը,
  • Ծոցի խոշոր նավահանգիստների շահագործումը Հայաստանի տարածքով,
  • լոգիստիկ կենտրոնների և հանգույցների ստեղծումը։

Սա տրանսպորտային նախագիծ չէ։ Այն նոր հայկական ինքնության հիմքն է։ Այսօր բոլորը քննարկում են Հնդկաստան-Եվրոպա և Չինաստան-Եվրոպա միջանցքները։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք նաև մեկ այլ բան. Ծոցի երկրներից եկող բեռների ծավալները աճում են ավելի արագ, քան աշխարհի որևէ այլ վայրում։  Ծոց-Սև ծով միջանցքը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական մասնակցության որակապես նոր մակարդակ համաշխարհային մատակարարման շղթաներում:

Վրաստանն արդեն դարձել է Ծոցի երկրների ներդրումների հիմնական շահառու՝ ենթակառուցվածքների, անշարժ գույքի, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտներում: Այս ներդրումները Ծոց-Սև ծով միջանցքի գաղափարը դարձնում են ոչ միայն տեսական, այլև գործնականում անխուսափելի: Հայաստանը կարող է դառնալ դրա կենտրոնական օղակը, եթե առաջարկի իր ենթակառուցվածքները, անվտանգությունը և կանխատեսելիությունը: Վրաստանում արաբական կապիտալը կարող է նաև աշխատել Հայաստանի օգտին:

Վաղը «Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով կներկայացնեմ  Հայաստանի և  Արաբական աշխարհի համագործակցության ամբողջական հայեցակարգը։

 

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930