Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Եվրամիության ներկայացուցիչների հետ այսօր Բրյուսելում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Նա այս մասին գրել է X-ի իր օգտահաշվում՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեի անդամների հետ։
«Կոմիտեին տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի, Զանգեզուրի միջանցքի զարգացման, նաև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին», – գրել է Ալիևի օգնականը։


















































