Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները և առկա առաջնահերթությունները:
Հանդիպմանը քննարկվել են՝
📌Արդարադատության նախարարության ռազմավարական նոր տեսլականը,
📌ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը,
Կարդացեք նաև
📌Նոր Սահմանադրության մշակման գործընթացը,
📌Հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումները,
📌Մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանությունը,
📌Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումները,
📌Թվայնացման օրակարգը և այլն։
Նախարարը նշել է նաև, որ մշակվել է նախարարության՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության քարտեզագրման փաստաթուղթը, որը հնարավորություն կտա համագործակցության առավել թիրախային ուղղություններ նախանշել:
Միջոցառմանը ելույթով է հանդես եկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Միջազգային գործընկերները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը և քարտեզագրման փաստաթղթից այդ ծրագրերին համապատասխանող ուղղությունները, ինչպես նաև հարցեր են ուղղել նախարար Սրբուհի Գալյանին:
Նախարարը կարևորել է նմանատիպ քննարկումների անցկացումը, որոնք կնպաստեն համագործակցության հետագա խորացմանը՝ հանուն արդար, թափանցիկ և իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատության համակարգի։
ՀՀ արդարադատության նախարարություն




















































