Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի որակն առաջին հերթին պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով. Տիգրան Ավինյան

Դեկտեմբեր 01,2025 11:05

«Վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք օդի որակից: Իրականում խոսում ենք նաեւ այն պատճառով, որ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել: 2024 թվականից բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք միացված են մեր GIS համակարգին:

175 սարքից ունենք տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից եւ սկսում է բարելավել մարտի կեսերին»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Տիգրան Ավինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Քաղաքապետը օդի որակի վատթարացման մի շարք պատճառներ նշեց. «Դա առաջին հերթին պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով եւ այս սեզոնում նաեւ որոշակի եղանակային պայմաններով: Այդ օդը գալիս եւ որոշակի ժամանակ մեր տարածաշրջանում մնում է: Իհարկե, կան լուծումներ, բայց շատ բարդ լուծումներ են: Դրանք շատ դեպքերում Երեւան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն»:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031