Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսսեների մրցույթ Ալիևի ուղերձի համաձայն՝ երիտասարդների միջոցով ամրապնդելու Հայաստանը որպես Ադրբեջանի տարածք ներկայացնելու գաղափարը»

Դեկտեմբեր 01,2025 11:23

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մի հատ պատկերացրեք էլի՝ Ադրբեջանում 10-11-րդ դասարանի աշակերտների շրջանում շարադրությունների մրցույթ է, թե ով ավելի լավ նյութ կգրի, որ Հայաստանը «ադրբեջանական հող է»…

Ամփոփ ներկայացնում եմ վերջին մի քանի օրերի Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստացի տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվող զավթողական ծրագիրը: Այս ծրագիրը ակտիվացել է Ալիևի՝ նոյեմբերի 3-ին իրենց ԳԱԱ-ում ունեցած ելույթից և դրա արդյունքում իջեցված հանձնարարականներից հետո: Նյութի ընթերցումից կհասկանաք, որ սա պետական հրահանգով իրագործվող զավթողական քաղաքականություն է, որի կանխման ձևերը կան, ավելին՝ այս ամենը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ: Դրա համար պետք է երկրում գործի պետական շահը սպասարկող իշխանություն։

27.11.2025 Azertag

«Արևմտյան Ադրբեջանը ադրբեջանական կրթության և գիտության մեջ». կլոր սեղան քննարկում

«Բաքվի Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջանը ադրբեջանական կրթության և գիտության մեջ» թեմային: Միջոցառումը անցկացվեց Ադրբեջանի նախագահի, Իլհամ Ալիևի, ուղերձով, որի համաձայն Արևմտյան Ադրբեջանը պետք է ներկայացվի որպես պատմականորեն ադրբեջանական տարածք, որտեղ ներկայումս գտնվում է Հայաստանը: Կլոր սեղանը ընդգծեց, որ Արևմտյան Ադրբեջանը գիտության առաջնահերթ ուղղություն է, և կազմակերպված են ծրագրեր՝ պատմական փաստերի, քարտեզների և գիտական աշխատությունների միջոցով այս տեսակետը ամրապնդելու համար»:

28.11.2025 Azertag

«Ադրբեջանի ազգային ակադեմիայի նոր մենագրություններ»

«Ադրբեջանի Ազգային Ակադեմիայի Ա.Ա. Բակիխանովի պատմության և էթնոլոգիայի ինստիտուտում հրատարակվեցին մենագրություններ, որոնք ընդգծում են հայկական համայնքի գործունեությունը Ադրբեջանի պատմական տարածքներում («Արևմտյան Ադրբեջանում») և միջնադարյան ու 20-րդ դարի պատմական իրադարձությունները՝ փաստերով ներկայացնելով այն իբրև ադրբեջանական տարածք: Այս հրատարակությունները ներկայացնում են պետական քաղաքականության շրջանակներում գիտության միջոցով Հայաստանի տարածքի օրինականությունը որպես ադրբեջանական»:

29.11.2025 Azertag

«Մեր պատմության լույսի ներքո – Արևմտյան Ադրբեջանի հետքերով» գիրք

«Կրթության նախարարության ֆինանսավորմամբ և հասարակական միության նախաձեռնությամբ հրատարակվեց գիրք, որը ներառում է 10–11-րդ դասարանների աշակերտների և քոլեջների ուսանողների մրցութային էսսեներ Արևմտյան Ադրբեջանի թեմայով: Մրցույթն իրականացվեց նախագահի ուղերձի համաձայն՝ երիտասարդների միջոցով ամրապնդելու համար Հայաստանը որպես Ադրբեջանի պատմական տարածք ներկայացնելու գաղափարը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031