«Նախադրյալներ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ հավելելով, որ կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաեւ կասկածելի շրջանակներ, այդպես են ցանկանում։
«Անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող» ՀՀ իշխանությունների ձեռամբ մարդկանց ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության մաս, այդ խոսակցությունը ինքը համարում է գռեհիկ եւ անթույլատրելի․ «Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ մարդն իր ապրած ինտիմ կյանքի վերաբերյալ պարզաբանումներ տա կամ սկսի տալ անուններ, թե ո՞ւմ հետ ինչ հարաբերություններ է ունեցել»։ Կարծում է, որ սրան առողջ բանավեճ պետք է հակադրվի։
Իսկ խոսույթը, որ հոգեւորականն անձնական կյանքի իրավունք չունի, դա տարրական անգրագիտություն է համարում, անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը։
«Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը հոգեւորականների ինտիմ հարաբերություննե՞րն են կամ եկեղեցականների ենթադրյալ երեխանե՞րը։ Եթե մենք այդ հարցերի «սպառիչ պատասխաններն» ունենանք, մեր երկրի անվտանգությունն ավելի ամո՞ւր կդառնա, մեր սահմաններն անձեռմխելի՞ կդառնան, հանրային պառակտվածությունը կվերանա՞»,- ասաց սրբազանը՝ համոզմունք հայտնելով, որ հակառակը, նման խնդիրները հրապարակ են նետվում՝ հանրային պառակտվածությունն ավելի խորացնելու համար։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արշակ սրբազանը նաեւ հայտարարեց՝ Կաթողիկոսը միայնակ չէ, նրա շուրջ համախմբված հոգեւորականների բանակն անհամեմատ մեծ է Նիկոլ Փաշինյանի բանակը համալրած հոգեւորականների թվից։ Դա տեսնելու համար սրբազանն անպայման չի համարում հակընդդեմ հայտարարության եւ ստորագրությունների հրապարակումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































