Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե լռում ես, ուրեմն հաշտ ես դավադրության և բարոյազրկման հետ. «Միասին» շարժում

Դեկտեմբեր 01,2025 16:07

«Միասին» շարժման հայտարարությունը

Կանգնում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի և ապօրինաբար ազատազրկված մեր հոգևոր հայրերի կողքին

Հայաստանի Երրորդ Հանրապետության կազմաքանդման գործընթացը, որի հեղինակն ու թիվ մեկ պատասխանատուն ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանն է, հասնում է իր կիզակետին։ Խաղաղարարության կեղծ պատմուճան հագած՝ ՀՀ ներկայիս իշխանությունները վճռական գրոհ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այս գրոհի պատվիրատուն հայտնի է, հակահայ նպատակը՝ պարզ։

Ադրբեջանաթյուրքական պահանջներին հլու-հնազանդ՝ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» իր «գաղափարակից» նմանակների հետ, միջոցների միջև խտրություն չդնելով, փորձում է սասանել և վարկաբեկել Հայոց ինքնության վերջին հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին, որը Աստվածային պատվարի  պես կանգնած է հակահայկական, հակաարցախյան դավադրությունների իրականացման ճանապարհին։

Թաքնվելով անձերի դեմ պայքարի անվան ներքո, ինչպես 2018 թվականին «Մերժի՛ր Սերժին» թյուր կարգախոսով հանձնեց Արցախի Հանրապետությունը, այժմ «Մերժի՛ր Հայոց Վեհափառ հորը» նենգ ծրագրով՝ տենչում է գրավել Հոգևոր Հայաստանը՝ պատմության մեջ մտնելով որպես «կաթողիկոս հեռացնող և նշանակող» տխրահռչակ վարչապետ։ Հույս ունի, թե ուրացման ու դավաճանության ճանապարհով Գերագույն Հոգևոր խորհուրդը կպառակտի և իր դրածոյին կկարգի կաթողիկոս, որն էլ անմռունչ կդակի թյուրքադրբեջանական բոլոր որոշումները՝ լուծարելով Արցախի թեմը, փակելով Արցախի և Հայաստանի զավթված տարածքների վերադարձի հարցը։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Հոգևոր Հայաստանի դեմ գրոհում վաղուց արդեն ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությունը, Եկեղեցական կանոնակարգը և, ամենազարհուրելին, բարոյականության ու պարկեշտության բոլոր տարրական կանոնները։ Ընտրության պահն է՝ ուխտադրուժ դավաճանությո՛ւն կամ աննահանջ սրբազան պայքա՛ր՝ հանուն Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի ժառանգորդ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջնորդվող մեր եկեղեցու անսասանության։ Միջին դիրքավորում, անտարբերություն այլևս չկա, եթե լռում ես, ուրեմն հաշտ ես դավադրության և բարոյազրկման հետ։ Կանգնում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի և ապօրինաբար ազատազրկված մեր հոգևոր հայրերի կողքին։ Գտնում ենք, որ ստեղծված պայմաններում կարգազանց հոգևորականները պետք է կարգալույծ արվեն։

Մեր թիկունքում Միածնաէջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, Հայաստան Հայրենիքը, նահանջի տեղ այլևս չկա։

«Միասին» շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031