Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. «Հայաստան» համահայակական հիմնադրամը պետք է ոչ թե փոխարինի կառավարությանը, այլ ձգտի օգնել կառավարությանը

Դեկտեմբեր 01,2025 17:48

Ս․թ․-ի նոյեմբերի 24-ին և 25–ին «Հայաստան» համահայակական հիմնադրամը կազմակերպել է հաշվետու հանդիպում–քննարկում բանկային համակարգի և ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հանդիպման նպատակն էր, նախևառաջ, շնորհակալություն հայտնել հրավիրված նվիրատուներին նախորդ տարիների նվիրատվությունների համար և ներկայացնել, թե ինչ ծրագրերի են դրանք ուղղվել:

Քննարկման առանցքում էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որն այս տարի ներկայանում է «Հայրենիք հավերժություն» խորագիրը կրող դրամահավաք–արշավի նոր ձևաչափով: Արշավի շրջանակում հավաքագրված դրամական միջոցները կուղղվեն Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը: Ներկայումս Սպանդարյանի ջրանցքը վթարային է` մինչև 70% ջրային կորուստով, ինչի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերը զրկված են ոռոգման ջրի հնարավորությունից։ Ջրանցքի վերակառուցումից հետո կապահովվի 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում և 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու:

Հանրապետության նախագահը կարևորեց նման ձևաչափով հանդիպումը և Հիմնադրամի որդեգրած թափանցիկ և հաշվետվողական մոտեցումը՝ ընդգծելով, որ Հիմնադրամը պետք է ոչ թե փոխարինի կառավարությանը, այլ ձգտի օգնել կառավարությանը՝ ռազմավարական առանջնահերթություն ունեցող խնդիրների լուծումներում:

Ողջույնի խոսքից հետո Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի կարևորությանն անդրադարձան ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլ ներկաներ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ժ.պ. Զարուհի Ազնաուրյանը հակիրճ ներկայացրեց Հիմնադրամի կողմից վերջին տարիներին իրականացրած առանցքային ծրագրերը, ոլորտային ուղղություններն ու արդյունքները, որին հաջորդեց Հիմնադրամի գործունեության վերաբերյալ քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ. Անկախ Հայաստանի առաջին համահայկական հիմնադրամը, որը միավորում է հայրենիքն ու սփյուռքը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031