Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում. Գևորգ Պապոյան

Դեկտեմբեր 01,2025 19:07

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIPP), որը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 120,5 մլն եվրո է։

«Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է, և TRIPP ծրագիրը հենց այդ ռազմավարության գործնական քայլերից մեկն է», – նշել է Գևորգ Պապոյանը։

Վայոց ձորում նախատեսվող ներդրումները ներառելու են ճանապարհների վերականգնում, առողջարանային, գինու և ագրոտուրիզմի զարգացում, HoReCa ոլորտի ուսուցում, ինչպես նաև թանգարանային, արկածային և մշակութային ենթակառուցվածքների բարելավում։

Նախարարը տեղեկացրել է, որ ձևավորվելու է տեղական աշխատանքային խումբ՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, նա նաև պատասխանել է մասնակիցների հարցերին և անդրադարձել նրանց առաջարկներին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031