Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Էրդողանը կայցելի Իրան

Դեկտեմբեր 01,2025 22:02

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Իրան։ Ըստ Mehr գործակալության, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Այցելության վերաբերյալ սկզբունքորեն համաձայնություն է ձեռք բերվել։ Այցի ճշգրիտ ամսաթիվը քննարկվում է», նշել է Բաղային՝ հավելելով, որ ժամկետները ճշգրտելու աշխատանքները շարունակվում են։

Նկատենք, որ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էր Իրան այցելել, որտեղ բանակցություններ է վարել իր իրանցի գործընկերների հետ։

Ֆիդանին ընդունել էր նախագահ Փեզեշքիանը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել էր Իրանի խորհրդարանի նախագահ Գալիբաֆի, ինչպես նաև Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031