Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր կեղծ ահազանգ հնչեցնողը, թե` «Շիրակի մարզպետարանի շենքում պայթուցիկ կա տեղադրված»

Դեկտեմբեր 01,2025 21:50

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 23-ին, առավոտյան ժամը 10․16-ին «911» ծառայություն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Շիրակի մարզպետարանի շենքի տակ ռումբ կա դրված, եթե 10-15 րոպեի ընթացքում չհասնեն, կպայթի։

«911» ծառայությունից  այս մասին հաղորդում է ուղարկվել ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։

Ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգողը 30-ամյա դատապարտյալ Ս․Գ․-ն է, որն իր պատիժը կրում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում (դատապարտվել է երկու տարի առաջ Քրեական օրենսգրքի 254 հոդվածի 2-րդ մասով): Նա ահազանգը հնչեցրել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ներկայությամբ։

Նրա ահազանգը իրականությանը չի համապատասխանել։ Ռուսական ռազմաբազայից հրավիրված սակրավորներն ու կինոլոգերը Շիրակի մարզպետարանում ու հարակից տարածքներում ռումբ չեն հայտնաբերել։

Համայնքային ոստիկան Բոյաջյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031