Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառը մեզ չի լսել, որ բանը հասել է այստեղ. Գեւորգ սրբազան

Դեկտեմբեր 01,2025 23:50

«Խաղաղության, սիրո ողջույնն եմ փոխանցել, չփոխանցեի՞ : Ինչո՞ւ եք պատարագի խորհուրդը խառնում ինչ-որ իրավական ու քաղաքական գործընթացների հետ: Ինչքան ենք քաղաքականացվել: Եթե ինձ կհամարեն դավաճան, կասեն՝ մեզ փակել են, դու էլ Քրիստոսի սիրո ողջույնն ես փոխանցել, ինչ ասեմ ես»,- Aravot.am-ին ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք իր համար խնդիր չէր Նիկոլ Փաշինյանի ձեռք սեղմելն ու ողջագուրվելը, երբ իր մտերիմներ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ են անազատության մեջ:

Գեւորգ սրբազանը կանոնական խախտում չի համարում առանց Վեհափառի թույլտվության Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնալը:

Իսկ Փաշինյանի հետ հանդիպման հաջորդ օրը գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին չմասնակցելը, Գեւորգ սրբազանը չի համարում, որ նշանակում է՝ մերժում են խնդիրը եկեղեցու պատերում լուծելու փորձերը ու նախընտրում են իրենց կոչերն ուղղել իշխանական ԶԼՄ-ներով. «Ի՞նչ է նշանակում իշխանական, դա ինչ է փոխում: Այդպես ենք որոշել, չենք մասնակցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարոն Մասյացոտնի թեմի անարժան առաջնորդ,

    Մատնիչ եք ու խաբեբա` ինչպես նաև ձեր խարդախ նոր հոգեհայրն է:

    Հիշեցնեմ, որ խաբեբաները տապակվում են դժողքի ութերրորդ պտույտում, իսկ իններրորդում մատնիչներն են և դավաճանները:

    Անխոչընդոտ անկում եմ ցանկանում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031