Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Ինքնասպանության փորձ ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր «Արմավիր» ՔԿՀ-ում

Դեկտեմբեր 02,2025 11:07

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ստորաբաժանմունքում, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, 39-ամյա դատապարտյալն օրերս պատուհանի ճաղավանդակից սավանի կտորով կախվելու եղանակով կատարել է ինքնասպանության փորձ։ Այն կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից: Միաժամանակ չնախատեսված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է սավանի կտորն ու առգրավվել։ Դատապարտյալը հայտարարել է, որ ինքնասպանության փորձ կատարելով ցանկացել է, որ իրեն տեղափոխեն այլ ՔԿՀ։

Նոյեմբերի 23-ին «Արմավիր» ՔԿՀ-ի հիմնարկի 4-րդ մասնաշենքի զբոսահրապարակից լսվել են բարձր ձայներ։ ՔԿՀ ծառայողները անմիջապես մտնելով զբոսաբակ՝ նկատել են 26-ամյա ու 30-ամյա դատապարտյալների կասկածելի վարքագիծը։ Վերջիններս ենթարկվել են մարմնական զննությունների, ինչի արդյունքում երկու դատապարտյալների մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։

Նույն ՔԿՀ-ի 1-ին մասնաշենքի խցերից մեկից լսելով վիճաբանության ձայներ՝ ՔԿՀ-ի աշխատակիցները սահմանված կարգով բացելով խցի դուռը՝ 62-ամյա ցմահ դատապարտյալի դեմքին տեսել են մարմնական վնասվածքներ, իսկ հատակին արնանման հետքեր։

6-րդ մասնաշենքի խցերից մեկից լսելով բարձր ձայներ՝ ՔԿՀ ծառայողները բացել են դուռը, որտեղ տեսել են, որ 32-ամյա եւ 29-ամյա կալանավորված անձինք փոխադարձ հարվածներ են հասցնում իրար։ Բնականաբար, անմիջապես կանխվել է ծեծկռտուքը։

Ըստ մի ահազանգի էլ, 5-րդ մասնաշենքում պատիժ կրող 44-ամյա կալանավորված անփը մահճակալից վեր կենալիս՝ գլուխը պատահմամբ հարվածել է պատուհանի ներքեւի հատվածում ամրացված փայտին: Վերջինիս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Բոլոր դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին: Ավելացնենք, որ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող ինքնավնասումների դեպքերի առնչությամբ կազմված գործերը նույնպես ուղարկվում են համապատասխան քննչական բաժինները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031