Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը մասնակցել է Տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակին

Դեկտեմբեր 02,2025 12:12

Ֆասթ բանկի ներկայացուցիչներն օրերս մասնակցել են Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառմանը։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի շրջանակում Ֆասթ Բանկը պարգևատրվել է թատրոնի շենքին նոր շունչ հաղորդելու համար։

«Թատրոնն սկսվում է ոչ թե ներկայացումից, այլ՝ մուտքից, և այստեղ ամեն ինչ պետք է լինի գեղագիտական առումով լուծված։ Այս տեսանկյունից Ֆասթ Բանկի կատարած աշխատանքն ընտիր է։ Գիտեմ, որ Բանկն աջակցում է ոչ միայն մեր թատրոնին, և դա շատ գովելի է։ Դա նշանակում է, որ Բանկի ղեկավարները ճիշտ են գնահատում արվեստի դերը, իսկ մենք՝ այդ համագործակցությունը», – նշել է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկի հովանավորությամբ հիմնովին վերանորոգվել են թատրոնի ենթակառուցվածքները։

Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն՝ Ֆասթ Բանկը մշտապես աջակցում է մշակութային կենտրոններին, և ուրախ ենք, որ այս անգամ ևս կարողացանք նպաստել թատրոնի արդիականացմանը՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ փոքրիկ հանդիսատեսի և նրանց ուղեկցողների համար»։

Ֆասթ Բանկը մշտապես դիտարկում և աջակցում է մշակութային վայրերի խնդիրների լուծմանը։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031