Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Վրաստանի հանցավոր ռեժիմը չափազանց լարված հարաբերություններ ունի ոչ միայն Արևմուտքի, այլև իր անմիջական հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Կոբախիձեն Հայաստանին խնդրում է վտարել վրացական ՀԿ-ներին Երևանից (որն այժմ լի է վրացիներով, քանի որ Վրաստանում արևմտյան ֆինանսավորմամբ անցկացվող կոնֆերանսներն այժմ տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները։
Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում գործակալների մասին օրենք չկա, դա նախատեսված չէ և վրացիների ազատությունը սահմանափակելու հիմք չկա։ Կոբախիձեն, իր հերթին, Երևանին սպառնում է բեռնափոխադրման սահմանափակումներով։ Միևնույն ժամանակ, Թբիլիսին արդեն խնդիր է ստեղծել Ադրբեջանի փոխադրումների հետ կապված։
Ադրբեջանական հրապարակումները դա իրավացիորեն համարում են Ռուսաստանի առաջադրանք։ Ռուսները ռմբակոծում են Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը և իրենց խամաճիկներով այստեղ հաղորդակցության խնդիրներ են ստեղծում:
Կարդացեք նաև
Ակնհայտորեն այն, ինչ գրում են ադրբեջանցի լրագրողները, արտացոլում է նաեւ պաշտոնական Բաքվի արդարացի զայրույթը»։


















































