Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են Ադրբեջանում ապրող  560 հազար հայերը, Մհեր Գրիգորյա՛ն, ի՞նչ ես քննարկում Մուստաֆաեւի հետ. Հրանտ Բագրատյան

Դեկտեմբեր 02,2025 15:24

«1979 թ. մարդահամարի տվյալներով Հայաստանում եղել է 165 հազար ադրբեջանցի, Ադրբեջանում՝ 560 հազար հայ, իսկ 1989 թ. մարդահամարով, երբ լարված էին երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները, Հայաստանում մնացել էր 85 հազար ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում դեռեւս կար 400 հազար հայ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-«Հայելի» ակումբում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հերքելով Ալիեւի շրջանառած 300 հազար ադրբեջանցիների մասին թեզը:  Նա նշեց, որ Ադրբեջանում ապրող 560 հազար հայերի անձնագրում ազգությունը գրված է եղել հայ:

«Ո՞ւր են  560 հազար հայերը, որ ապրել են Ադրբեջանում, ի դեպ, Բաքվի կենտրոնական թաղամասը կոչվում էր Արմենիքենդ, այնտեղ էր գտնվում բոլոր ժամանակների շքեղագույն եկեղեցիներից մեկը»,-ասաց Բագրատյանը՝ դիմելով այս փաստերի մասին լռող ՀՀ իշխանություններին:

Ինչ վերաբերվում է ՔՊ-ական պաշտոնյաների՝ այդ թեմայով տարբեր հայտարարություններին, ՀՀ նախկին վարչապետը նշեց. «Ալենի հիմքը Նիկոլի, Սուրեն Պապիկյանի եւ մյուս դավաճանների ասածն է: Գոյություն ունի 1988թ. հունվարի 12-ի պրոտոկոլ. Հայաստանի Հանրապետություն, տարածքը՝ 30 157 քառ. կմ: Ադրբեջանը ոչ մի էքսկլավ կամ Հայաստանի տարածքում՝ անկլավ, չունի… Դրա փոխարեն գոյություն ունի Արծվաշեն, որն, ի դեպ, այլեւս անկլավ չպետք է լինի եւ շրջակա հողերով պետք է անցնի Հայաստանի Հանրապետությանը:

Սահմանազատված եւ սահմանագծված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ 975 կմ սահմանից 969-ը եւ միայն 6 կմ-ն սահմանագծված չի եղել, չեն համաձայնվել, աշխատանքները պետք է շարունակվեին, հետո սկսվեցին այս իրադարձությունները: Էդ որտեղի՞ց գիտի Ալեն Սիմոնյանը, որ Քյարքին պիտի տա: Թուղթ ունե՞ս… Կլինի՞ մի հատ թուղթ ցույց տաս… Քարտեզն այն փաստաթուղթն է, որտեղ կա ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ադրբեջանի ստորագրությունը: Ամեն կողմ կարող է հազար տեսակի միակողմանի քարտեզ ցույց տալ, բայց դրանք որեւէ ուժ չունեն»:

Հրանտ Բագրատյանն ընդգծում է. «Սա գալիս է  նրանից, որ ՀՀ ղեկավարության մեջ դավաճանական գործելակերպին բնորոշ մարդիկ կան: Նույն Մհեր Գրիգորյանը: Այ ընկեր, ի՞նչ ես քննարկում Շահին Մուստաֆաեւի հետ: Ասում է՝ Ադրբեջանը չի համաձայնվում այդ քարտեզին… Տղա ջան, իրենք ստորագրել են, եթե չի համաձայնվում, ինչո՞ւ ես քննության հիմք վերցնում Ադրբեջանի ներկայացրած 1975, 76, 78 թվերի քարտեզները: Դա իր քարտեզն է, ինչ ուզել, գծել է»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031