Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառքի գործը ՔՊ-ն է արել, պատվերով մեզ պես մարդկանց կործանում են, շան օրն են ընկնելու»․Վարդան Ղուկասյան

Դեկտեմբեր 02,2025 17:12

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ավարտից հետո Գյումրու քաղաքապետը հարկ համարեց լրատվամիջոցների ներկայությամբ անդրադառնալ Գյումրու գլխավոր  ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի ու գործարար Սևակ Գոմցյանի մասնակցությամբ տեղի ունեցած այսպես ասած կաշառքի գործին, որից առանձնացվել է իր մասը ու ուղարկվել է դատարան։ Շուտով այդ գործով դատական նիստերը կսկսվեն։

Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ այդ կաշառքի գործը՝ գործարար Սևակ Գոմցյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել ՔՊ-ի՝ Գյումրիում իշխանավարության ժամանակ։

«ՔՊ-ն է արել, ՔՊ-ի ժամակահատվածում է եղել, Գոմցյանի գործունեությունը արվել է ՔՊ-ի ժամանակահատվածում, և իրենք էլ ՔՊ-ական են։ Էս պատվերը իրենց կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող գիտենա, իմ ձեռքերը մաքուր են։ Ուրեմն Խանջյանին որ դատում էին ՝ որպես հակա, ինչ ասեցին, թե դու շպիոն ես բոլոր ազգերի՝ Ամերիկայի, Անգլիայի, հետո ասին՝ Թուրքիայի, ասեց՝ այ, էդ մեկը չէ։ Հետո ճգնավորներից մեկն էլ ասեց՝ դու ամեն մեղքերն ասեցիր, բայց երբ ասին՝ դու աղանդավոր ես, ասեց՝  աղանդավոր չեմ,  հիմա  էդ անունը իմ  վրա չի կպնում, բայց վերջում  և՛ քննիչները, և՛ դատախազները, և՛ դատավորները եթե հանձնարարականով ինձ մի հատ դատեցին, խոսք եմ տալիս մինչև կյանքիս վերջ, իրենք էստեղ են գտնվելու անպայման։

Ու դա կտեսնենք, էդ հանձնարարականներով էս դատարանները, քննիչները, դատախազները պատասխան են տալու, իրենքի իրենց աշխատավարձի համար, իրենց ընտանքիները պահելու համար մեզի պես մարդկանց կործանում են, բայց իրենք շան օրն են ընկնելու, որովհետև վերև Աստված կա», -ասաց Ղուկասյանն ու հեռացավ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031