ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քեզ առաջարկած փաստաթուղթն ուղիղ ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձեւակերպումը սահմանափակված չի լինելու»։
Լսո՞ւմ ես, Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։
Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։
Կարդացեք նաև
Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ստացանք պատերազմ։
Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։
Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։
Այլեւս բանավիճելու բան չկա…
Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին։


















































