«Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուրոգատների՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով, գալ եւ բանավիճել կամ լռել առհավետ», – խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա հավելեց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը գտավ մի հանճարեղ ասելիք եւ ասաց՝ հրապարակեք բանակցային փաստաթղթերը։ Ի պատասխան բանավեճի հրավերի ասաց՝ դուք հրապարակեք բանակցային փաստաթղթերը։ Դե ինչ, սիրելի երեք նախագահներ, բանակցային փաստաթղթերն այսօր հրապարակվեցին, և, ըստ էության, դուք կամ պիտի գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ, կամ խայտառակ լինեք։ Բայց իրականում էդ խայտառակ լինելը բոլոր դեպքերում է լինելու, որովհետեւ եթե գաք, էլի խայտառակ եք լինելու, ընտրությունը ձերն է, սպասում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց․ «Ինձ մոտ հարց առաջացավ, անկեղծ՝ մեր ընդիմությունն ամիսներ շարունակ ինչո՞ւ էր պնդում, որ բանակցային փաստաթղթերը հրապարակվեին, քաղաքական մազոխիզմի դրսեւորումները զարմանալի ու տարօրինակ են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հրապարակել է բանակցային փաստաթղթերը։
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































