«Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը գրում է.
«Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագիրը KfW բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներ է, որը հաստատվել է 2015թ.-ին, և որի վարկային միջոցներով պետք է կառուցվեր 400/220կՎ Դդմաշեն ենթակայանը, մոտ 100կմ 400կՎ և 7կմ 500կՎ օդային գիծ, ինչպես նաև հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան Այրումում 350Մվտ հզորությամբ:
Տասը տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց հաղթող չի որոշվել, սակայն մոտ 10-ը տարի ՀՀ կառավարությունը վճարել է սառեցված վարկային միջոցների համար տոկոսներ և միջազգային խորհրդատուների ծառայությունների վճարներ:
Իմ տեղեկություններով` արդեն իսկ ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառուցվել, ենթակայանների տարածքներն էլ դեռ արոտավայր են… կարևորը ռեկլամը տեղն է, 500 մլն ներդրում զարգացման համար»:
Կարդացեք նաև


















































