Իշխանության օրակարգին միացած 10 եպիսկոպոսներից մեկը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ ինչու եկեղեցու ամենաակտիվ պաշտպանից դարձավ Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող հոգեւորական:
«Մենք չէինք հասկանում՝ պատճառը որն է, որ երկրի վարչապետը անուն ազգանունով է դիմում: Հետո մեղադրանքներ հնչեցվեցին ԿԳԲ-ի գործակալի վերաբերյալ, չկրկնեմ այդ ամեն ինչը: Մենք մտածում էինք, որ պետք երկխոսություն, ու հասկացանք, որ վարչապետը պատրաստ է եպիսկոպոսների հետ հանդիպել, բայց կաթողիկոսի հետ բացառվում է որեւէ խոսակցություն: Ասեմ, որ մղձավանջի էր վերածվել մեր առօրյան, մենք մեր առաքելության մեջ չէինք…
Հետո մեր առջեւ փաստերը դրեցին այն հնչող մեղադրանքների վերաբերյալ, անձնական կյանքը դրեք մի կողմ: Ինձ համար ամենակարեւորը եկեղեցու՝ քաղաքականության մեջ ներգրավվածությանն է վերաբերում:
Եկեղեցին միայն մեր ազգային շահին պետք է ծառայի եւ որեւէ մեկը ով ուզում է լինել եկեղեցում իրավունք չունի ներքաշել քաղաքական պայքարի մեջ ծառայեցնելու օտար շահերին:
Կարդացեք նաև
Ես, թույլ տվեք ավելին չասեմ, մամուլում կգտնեք: Այնպես չէ՝ իմ ասածը նորություն է, ես ասում եմ, թե ի պատասխան ձեր հարցին, որ իմ դիրքորոշումը փոխվել է , այո, փոխվել է, ես ամբողջությամբ հասկացել եմ՝ ինչ է կատարվում, ինչու ենք հայտնվել քաղաքական ասպարեզում, ինչով էր պայմանավորված մեր որոշ հոգեւորականների խիստ ակտիվությունը, պետության հետ հարաբերությունները լարելու մղումն ու ձգտումը: Հասկացել ենք՝ այդ ամեն ինչը»,- ասաց Գեւորգ սրբազանը:
Նա շեշտեց, որ իրենց են ներկայացրել կաթողիկոսի՝ «գործակալ լինելու վերաբերյալ փաստեր, փաստաթղթեր, հանդիպումների արձանագրություններ» եւ այլն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Դու ինքդ գործակալ ես` անհայրենիք, հակահայ նիկոլի:
Դեմդ այդ կեղծված թղթերը դնողների ձեռքերին նայե՞լ ես` հայ տղերքի արյան մեջ թաթախված: Նախքան կարդալը:
Նրա՞նց ես ազգային շահերի պահպան ընդունել` ‘ազգային’ բառը անգամ ջնջում են, ‘փոխարինում ‘պետականով’:
Ճիշտ էի` խաբեբա ես, սուտը ճշտի փոխարենը ընդունող ու սուտը սփռող, նոր հոգեհայրիդ գործակալ:
Դժողի 8րդ պտույտի անխոչընդտո անկում:
Փափուկ վայրեջք` եթե արժանանաս: Կարող ա դա էլ չլինի: