Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի. Արսեն Բաբայան

Դեկտեմբեր 02,2025 21:21

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։

Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։

Ուրեմն «եզրակացությունը» բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այսինքն ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։

Բայց սա էլ դեռ ամբողջը չի։ Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։

Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։

Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե՝ կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը։

Իսկ ամենակարևորը․ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թե օրինակ արհեստական բանականությամբ ստեղված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։

Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ  առնչություն չունի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031