Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան. Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները

Դեկտեմբեր 02,2025 23:30

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Շրջանառվում են գրիպ A (H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են`

բարձր ջերմություն (39-40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:

Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։

✅ Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։

Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը

✅նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը,

✅թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։

Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին:

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031