Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը խաբում էր 2019-ին, երբ փաստաթուղթը ստացել էր և ձայն չէր հանում, նա խաբում էր 2020թ․-ին, երբ Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ եմ տվել քեզ, իսկ դու որևէ ընթացք չես տվել». Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 02,2025 23:35

Այսօր հրապարակված բանակցային փաստաթուղթը Փաշինյանի քաղաքական տապանաքարն է:

2019 թվականի հունիսին ստացված բանակցային առաջարկը Նիկոլը թաքցրել է հայ ժողովրդից։

Նա, որ հրապարակներում խոստանում էր մարդկանց, որ հավաքվելու են ու միասին որոշեն Արցախի ճակատագիրը։

Նիկոլը խաբում էր 2019թ.ին, երբ որ այս փաստաթուղթը ստացել էր և ձայն չէր հանում, նա խաբում էր 2020թ․-ին, երբ որ Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ եմ տվել քեզ, իսկ դու որևէ ընթացք չես տվել:

Այդ փաստաթուղթը բացարձակ վատը չի եղել, իսկ այսօրվա իրավիճակի հետ համեմատած պարզապես երանելի փաստաթուղթ էր։

Իր այդ քայլով Փաշինյանը դիվանագիտական հիմքեր է տվել Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի համար։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031