Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ փաստաթղթերի հրապարակումը ձեռնտու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին. Արման Թաթոյան

Դեկտեմբեր 02,2025 23:50

5 դաս, որ պետք է քաղենք Արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից.

Այդ փաստաթղթերի հրապարակումը ձեռնտու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին։

Ի՞նչ նոր բան իմացանք՝ ոչինչ։ Փոխարենը` նախկիններն ու Փաշինյանը հիմա կարող են իրար հետ քննարկել, թե իրենցից ով է ավելի կամ պակաս մեղավոր:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է և շարունակելու է բոլորիս շեղել իր օրակարգով` իր ու նախկինի ձախողումները բերելով օրակարգ, որ ապագայի մասին խոսացողներ չլինեն։

Մենք այս ամենից 5 դաս պետք է քաղենք`

✅չլինել ռազմականապես թույլ,

✅չլինել մեկուսացած,

✅չլինել պատերազմին անպատրաստ,

✅երբեք չլինել աղքատ,

✅ունենալ «Ամրոց Հայաստան», որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա անընդունելի թանկ է նստելու։

  1. ունենալ «Ամրոց Հայաստան», որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա թանկ է նստելու:

 

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031