«Հավանաբար պարկեշտ, լավ մարդ է, բայց՝ անատամ: Ինտելիգենտները հիմա ոչինչ չեն կարող անել»: Այդպես է ինձ բնութագրել օգտատերերից մեկը՝ մեկնաբանելով Սաթիկ Սեյրանյանի եւ իմ զրույցը (մեկնաբանությունը թարգմանել եմ ռուսերենից): Մասամբ, իհարկե, համաձայն եմ՝ երբեք չեմ ձգտել որեւէ մեկին «կծել», ցավ պատճառել, որեւէ մեկի վրա «վերխ վերցնել»: Եթե «ատամներ» ունենալը հիստերիկ ղժղժոց եւ ամբախ-զամբախ խոսել է նշանակում, ապա դա դարձյալ շատ հեռու է ինձնից: Ես չեմ կարող նաեւ լինել որեւէ քաղաքական թիմում ու անմիջականորեն մասնակցել քաղաքական (իշխանության համար) պայքարին:
Իսկ ի՞նչ կարող եմ անել ես կամ իմ նմանները: Ինչի՞ համար ենք մենք, կոպիտ ասած, պետք: Կարծում եմ, որոշակի մթնոլորտ, միջավայր, որոշակի հասարակական տրամադրություն ստեղծելու համար, եւ դա անմիջական կապ չունի քաղաքական պայքարի հետ: Ես իմ պարտքն եմ համարում կրկնել շատ պարզ, ինձ համար ակնհայտ, անվիճելի ճշմարտությունները:
Վերջին իրադարձությունների համատեքստում այդ ճշմարտությունները հնչում են այսպես: Եթե քո ընկերները կամ թեկուզ հակառակորդները ապօրինի ռեպրեսիաների են ենթարկվում, դու չպիտի լռես, առավել եւս չպիտի շողոքորթես հետապնդողներին։
Եթե քո՝ անգամ ամենաատելի մարդու լողասենյակում ԱԱԾ-ն «ժուչոկ» է դնում, դու դա պետք է դատապարտես: Մյուս կողմից՝ եթե ՔՊ-ական պատգամավորն իր ձեռքն է կոտրում, նրան պետք է ապաքինում ցանկանաս: Երբ ՔՊ-ական կին պատգամավորը երեխա է ունենում, զազրելի է դրա շուրջ բամբասելը;
Կարդացեք նաև
Ես եւ իմ նման մտածողները չպիտի լինենք ռեպրեսիվ ապարատի կողքին, այլ պետք է գոնե բարոյական աջակցություն ցուցաբերենք նրանց, ովքեր դարձել են քաղաքական կամ անձնական հետապնդման թիրախը, այլ թեմաների «տեղեկատվական աղմուկի» մեջ երբեք չմոռանանք նրանց մասին:
Եթե ԵՄ-ն փաստացի աջակցում է բռնաճնշումներին եւ ֆինանսավորում է դրանց քարոզչական ապահովումը («հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու անվան տակ), դա չի նշանակում, որ մենք, որքան էլ փոքրաթիվ լինենք, պետք է կորցնենք մեր մարդկային դեմքն ու «փաղաքշենք» ժուչոկների ու մահակների տերերին:
Արդյո՞ք մեզ մոտ լավ է ստացվում այն, ինչ պիտի անենք: Ինչպես տեսնում եք՝ ոչ այնքան: Բայց դա չի նշանակում, որ դրանով պետք չէ զբաղվել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Ես ի՞նչ կարող եմ անել:
Արդյո՞ք մեզ մոտ լավ է ստացվում այն, ինչ պիտի անենք: Ինչպես տեսնում եք՝ ոչ այնքան:
Դուք արդեն անում եք ինչ ԿԱՐՈՂ եք անել ԼԱՎ ու անում եք լավ:
Բան անել չի նշանակում միայն հող մշակել, քարեր շպրտել կամ պողպատ ձուլել:
Օրինակ, անվարժ աչքով կարդացողը [‘կարդա` պատմի, պատմի` կարդա’, հեղ. նիկոլ] մտածում է, որ ԵՄ-ի հայտարարությունը ՄԻԱՅՆ նշանակում է որ Եվրոպական կառույցը ա) նիկոլի ռեժիմի բռնաճնշումները որակավորելու է հիբրիդային հարձակման պատասխան ու ոչ միայն հանդուրժելու է այլ նաև ֆինանսավորելու է ԱԱԾ-յան գաղտնալսումները, -նկարահանումները, -չգիտեմինչերը; բ) տրամադրելու է իր հավաքած, ունեցած intelligence կամայական խելացի և մրցունակ ծրագրի շուրջ համախմբված ուժերը կեղտոտեու, նսեմացնելու համար: Սա լավ չէ, բայց հասկանալի է` ԵՄ-ը ուզում է դուրս մղել Ռուսաստանը (այսօր Մոլդովայի նույն սխեմով վերընտրվածը փակել տվեց Ռուսական Տունը Քիշնևում):
Բայց արդյո՞ք սա ամենն է: Ոչ:
Նախ ԵՄ-ը նաև զգուշացնում է հայաստանցիներին թե ինչ է գալիս իրենց գլխին (‘եթե դեռ արժանապատվություն կա, դիմադրեք’) ու դարձնում նիկոլի համար ավելի դժվար այլ կերպ մատուցել բռնաճնշումները:
Հաջորդ. ԵՄ-ը խլում է ‘հաղթանակը’ նիկոլից, նախապես հայտնելով որ նիկոլի հաղթանակը դասավորած է, վճառված ու կամայական ‘շռնդալից’, ‘ջաղջախիչ’ -երը անկիրառելի է: Այսպիսով, իրենք made sure որ 2026-ին ունենալու ենք տխուր դեմքերով, գլխիկոր հայաստանցիների մոտ 25 տոկոս մասնակցությամբ ընտրություններ:
Վերջապես, ԵՄ-ը այս մի քանի լրացուցիչ բառերով (կարող էր չհնչեցնել) տվեց իրենց նկարագիռը նիկոլի: Մոտավորապես այսպես. ‘Հայեր, 2018-ին ընտրկաշառքի դեմ ելաք, տեսեք նույն մարդը նախընտրական կաշառք է վերցնում: Եթե էն դուխից մնացել ա, ձերբակալեք)
Նիկոլ Սարկոզին բանտում է 4 հոդվածներով, մեկը Ղադաֆիից նախընտրական կաշառք վերցնելու համար:
Ի՞նչ անել: Հիբրիդայինը միայն մի կոնտեքս ունի` նիկոլը վարում է հիբրիդային պատերազմ հայ ժողովրդի դեմ: Այս փուլին, հաղթանակ է անհրաժեշտ ապահովել ՀԱԵ ընդդեմ նիկոլ ճակատամարտում:
Չգիտեմ ինչու ինձ սկսել է թվալ, որ ԵՄ-ը բացահայտելով սպառնալիքը վերջին առիթն է տալիս հայերին վերագտնվելու:
Չգիտեմ ինչու ինձ սկսել է թվալ, որ ԵՄ-ը ունի հիշողություն հայերի մասին ու ցանկանում է տեսնել հայերին ողնաշարը ուղղած` մի բան որ նիկոլը անհոգնած եռանդով ջնջում է հայաստանցու կեծվածքից:
Կարելի է անել ավելի լավ, օր օրի ավելի լավ ենք անում: Հաղթանակ է պետք: Այ սենց պետք ա: