Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի պետական քոլեջի 30 աշխատակից հեռանում է կրթօջախից՝ այդկերպ մերժելով նախարարի հրամանը. «Սյունաց երկիր»

Դեկտեմբեր 03,2025 08:30

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին։

Վկայակոչվում է սոսկ «ՊՈԱԿ–ների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժդ» կետը, որը սահմանում է՝ «Առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր»։

Թե ինչ օրենքների և ինչ հիմքերի ու այլ հիմքերի մասին է խոսքը՝ ոչ մի բառ։

Իսկ շահարկումը, թե Կարեն Լազարյանը խոչընդոտում է ՀՀ կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի N 441-Ա որոշման (Գորիսի երկու քոլեջի միաձուլման) իրականացմանը, դարձյալ զուրկ է փաստական որևէ հիմքից։

Ըստ քոլեջի՝ քանիցս նախարարություն հղած գրությունների՝ Կառավարության վերոնշյալ որոշման կատարմանը դիտավորությամբ խոչընդոտում է միայն մեկ անձնավորություն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որն, ըստ Գորիսում տարածված լուրերի, դրանով տարածաշրջանում հակավարչապետական տրամադրություններ է գեներացնում։

Եվ հաշվի առնելով, որ իրավական ճանապարհով այլևս հնարավոր չէ նախարարին հետ պահել հակակրթական գործողություններից և անձնական վրեժխնդրությունից, 30 հոգի՝ դասախոսներ և վարչական աշխատողներ, դիմել են դեռևս գործող տնօրեն Կարեն Լազարյանին՝ աշխատանքից ազատվելու պահանջով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Սյունաց երկիր»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031