Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախագահը պարտվել է Արթուր Սողոմոնյանին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 03,2025 10:16

2022թ․-ին «Փյունիկի» այն ժամանակվա սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում քննադատել էր ՀՖՖ ղեկավարությանը՝ մասնավորապես ընդգծելով մարզադաշտերի վարձակալության գների բազմակի աճը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի անարդյունավետությունը, մարզային ակումբների լքելը առաջնությունից, կարգապահական որոշումների թափանցիկության բացակայությունը, ԲԿՄԱ-ի միջոցով ըստ էության բանակից ազատվելը, հավաքականի օդանավով ոչ ֆուտբոլի անձանց արտերկիր տանելը, ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը ընտրվել է կեղծումների արդյունքում։

Սրան ի պատասխան՝ ներկայացվում է դատական հայց, որով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թիմը պնդում էր, որ այդ խոսքերն իրականության հետ աղերս չունեն եւ վնասում են կազմակերպության ու Մելիքբեկյանի հեղինակությանը։ Դատական պրոցեսը շարունակվեց միքանի տարի ու ավարտվեց վերաքննիչ քաղաքացիական դատարանում նոյեմբերի 20-ին՝ Արթուր Սողոմոնյանի փաստացի հաղթանակով, քանզի դատարանը նրա հայտարարությունների մեջ չի գտել զրպարտանք ու անձի արատավորման դրվագ։

Ըստ էության, սա ՀՖՖ-ի դեմ ներկայացված ու հաղթանակով ավարտված երկրորդ հնչեղ գործն է. առաջինը Սեւան ակումբի նախկին սեփականատեր Տիգրան Հակոբյանն էր, ով հաղթեց Լոզանի արբիտրաժում, որով փաստացի պարզվեց, որ իրեն անհիմն կերպով հեռացրել են հայաստանյան ֆուտբոլից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031