Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

«Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլեւս խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն»․ Վահե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 03,2025 11:01

20 տոպե ուշացումով մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Այս ընթացքում ներկայացվել է 30 առաջարկ եւ հարցում, որոնք վերաբերվում են տարբեր ծրագրերին եւ կազմում են 4,9 միլիարդ դրամ։

Վահե Հովհաննիսյանը մանրամասնեց՝ 15 առաջարկ ամբողջությամբ բավարարվել է, 12-ը՝ մերժվել, երեք հարցման պատասխաններ են տրվել։

Արդյունքում, 2026 թվականի բյուջեի նախագծի մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություն չեն եղել․ անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ՝ աճելով, 5,4 տոկոսով, ՀՆԱ դեֆլյատորը՝ 3 տոկոս է։ Անվանական ՀՆԱ-ի աճը կլինի 8,5 տոկոս։

Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը ինստիտուցիոնալ զարգանում է՝ արագ աճող հնարավորություններին զուգընթաց։ Այդ զարգացումը ինքը պատահական չի համարում, ժամանակավոր երեւույթ չի համարում, այլ խորապես գիտակցված գործընթաց, որն ուղղորդվում է պետության կարեւորագույն կառուցակարգերի զարգացմանը զուգընթաց․ «Սա վստահություն է տալիս բոլոր հայաստանցիներին, որ մեր երկրում արժե ապրել եւ ստեղծագործել, իսկ միջազգային բոլոր գործընկերներին, որ Հայաստանը հուսալի եւ կանխատեսելի վայր է ներդրումների եւ տնտեսական ծրագրերի համար։ Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլեւս խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում զարգանալու անչափելի հնարավորություններ»։

Նա նաեւ հայտարարեց, որ 2025-ի բյուջեի կատարման ընթացքի վերլուծությունները հիմք են տալիս փաստելու, որ ծրագրված 5,5 տոկոս բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոս դեֆիցիտ, ինչն էլ հնարավորություն կտա, որ պետական պարտքը չհատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս շեմը։

 Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031