Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները

Դեկտեմբեր 03,2025 10:45

Դեկտեմբերի 2-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոկսիի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնես կապերի ընդլայնման նոր հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ի նպաստ հայ-ամերիկյան տնտեսական կապերի հետագա խորացման։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031