Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս համակարգային խնդիրներ են առկա. Անահիտ Մանասյանի ուղերձը

Դեկտեմբեր 03,2025 11:12

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

«Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ ընդգծելու նրանց իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը։

Այս առիթով ցանկանում եմ ընդգծել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև նրանց լիարժեք մասնակցությունն ու ներառումը հասարակական կյանքում։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները փաստում են, որ ոլորտում դեռևս առկա են համակարգային խնդիրներ, որոնք պարբերաբար արտացոլվում են Պաշտպանի զեկույցներում, հայտարարություններում, ինչպես նաև բարձրաձայնվում են պետական և միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում։

Կարևոր է, որ պետության բոլոր որոշումներներն ու գործողությունները հիմնվեն այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգումը, զարգացման ու ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունների ապահովումը, հասարակական կյանքում հավասար ներգրավվածության և միջավայրի մատչելիության երաշխավորումը։

Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ յուրաքանչյուր քայլ՝ ուղղված ներառական հասարակության ձևավորմանը, ոչ միայն վկայում է անհատի արժանապատվության նկատմամբ հարգանքի մասին, այլ նաև ամրապնդում է հանրային համերաշխությունը՝ հասարակական միջավայրը դարձնելով հոգատար և հավասար:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը յուրաքանչյուրիս հավաքական պատասխանատվությունն է, և պետք է կարողանանք անել առավելագույնը ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխան կատարելագործելու համար»։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031