Մենք շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին․ խորհրդարանում, 2026 թվականի բյուջեի վերջնական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այո, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակ է, որ առաերեսվենք պատճառների հետ։ ՀՀ-ում աղքատության պատճառն այլեւս աշխատատեղերը չեն, այլապես հազարավոր մարդիկ չէին գա Հայաստանում աշխատելու եւ իրենց ընտանիքները պահելու համար։ Հայաստանում աղքատություն կա՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Կառավարության քաղաքականությունը հետեւյալն է՝ եթե աշխատանքը արդյունք չի տալիս, պետք է վերադառնալ կրթությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ հայտարարեց՝ հանձնարարական է տվել 63+ տարիքի անձանց համար տնտեսական աջակցության ծրագրեր մշակել, քանի որ այդ տարիքի մարդիկ է, որ ունեն բավարար գիտելիք, կարողություններ եւ ֆինանսներ՝ փոքր եւ միջին բիզնես հիմնադրելու համար․ «Դա մի ժամանակ էր 63, 65, 70 տարեկանը ծերություն, եթե մարդը առողջ է․․․ եթե մարդը հիվանդ է՝ 29 տարեկանում էլ է ծեր»։
Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանը այս ումարման խորհրդարանի եւ կառավարության աշխատանքը ընդհանուր առմամբ լավ է գնահատում, գոհ է նաեւ կառավարության կատարած աշխատանքից․ «Իհարկե գերազանց չեմ գնահատում, այլ գնահատում եմ լավ: Մենք վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով․ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրլ 542 մլն դրամով կամ 133 տոկոսով: Այս տարվա բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատությամբ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն, այսինքն՝ մեր ավելացած մասը 2017 թվականի տարեկան բյուջեից ավելին է»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տված խոստումը՝ միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին․ «Այս խոստումը լիուլի կատարված է, որովհետեւ վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը, ամենանվազ տարբերակն ասեմ, 7,5-7,6 տոկոս տնտեսական աճ կապահովենք»:
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, վերջին տնտեսական ցուցանիշներով, ՀՀ-ն էական բարելավում է ունեցել եւ երկրում գեներացվող գումարները, արդյունքը, դրա բաշխումը հնարավորինս հավասար ու արդար են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, ինքը պնդում է՝ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































