Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են

Դեկտեմբեր 03,2025 13:17

Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։

Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։

Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։
Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Չնայած պատասխանատվության ենթարկված վարորդների կողմից երբեմն հնչող դժգոհություններին՝ հանրային անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։

Ուստի հորդորում ենք ինքնակամ հեռացնել ստանդարտին չհամապատասխանող սարքավորումերը, այլապես Ոստիկանությունը շարունակելու է կիրառել օրենքով սահմանված խիստ վարչարարություն։

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով՝ արգելվում է
✔️ լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ,
✔️ խլացուցիչներ,
✔️ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ,
✔️ բարձրախոսներ տեղադրելը, օգտագործելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ օգտագործելը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031