Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

«Էլ բանավեճի չեմ հրավիրում, բանավիճելու բան էլ չկա, թող կարդան՝ պատմեն, պատմեն՝ կարդան»․ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին նախագահներին

Դեկտեմբեր 03,2025 13:21

Ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի՝ Նիկոլ Փաշինյանի  պատասխանները՝ նույնն են․ «30 եւ ավել տարի եղել եք իշխանության՝ ինչո՞ւ չեք լուծել։ Այսինքն, եղել են  հայամետ լուծման շանսեր եւ դուք չե՞ք արել։ Բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ձեզանից մեծ դավաճան չկա։ Եւ տարբերակ՝ Բ՝ այդ ամենը ուղղակի աչքակապություն է»։

Այս մասին նն հայտարարեց այսօր, խորհրդարանում, 2026 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ, իր եզրափակիչ ելույթում։

Նա հայտարարեց, որ 2019 թվականին արցախյան հարցի կարգավորմանը վերաբերվող փաստաթուղթը եղել է այն, որ ինքը ԵԱՀԿ համանախագահների առջեւ հարց է դրել՝ իրեն փոխանցել հարցի կարգավորման՝ այդ շրջանի սեղմագիր-ամփոփումը, որը բանակցային ելք եւ հիմք է հանդիսանում, քանի որ փաստաթղթերը շատ են եղել ու ինքը չի կարողացել տարբերակել։ Իր հարցին ի պատասխան՝ այդ փաստաթղթով Արցախը կարո՞ղ է լինել Հայաստանի կազմում, համանախագահները ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ չի հրապարակվել արցախյան հարցի լուծման Քի Ուեսթի փաթեթը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարության տրամադրության տակ չկա նման փաթեթ, բայց դրա գաղափարական հիմքն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը տվել է իր խմբագրած թերթին եւ այն տպագրվել է։

«Էլ բանավեճի չեմ հրավիրում, բանավիճելու բան էլ չկա, թող կարդան՝ պատմեն, պատմեն՝ կարդան»,- ասաց նա՝ նկատի ունենալով ՀՀ նախկին նախագահներին ուղված բանավիճելու իր առաջարկը։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ ՔՊ-ն Հայաստանը դուրս է բերել փակուղում եւ Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել, թե Հայաստանն իր ինքնիշխան կյանքի ինչ տեսլական է որդեգրում։ Նաեւ ասաց՝ ՔՊ-ն 2026-ի ընտրություններին մոտենում է լավատեսության եւ պոզիտիվի պաշարով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031