Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

Եթե կայուն մեծամասնություն չեղավ, կոալիցիա չձեւավորվեց՝ նոր ընտրություններ կլինեն․ Սրբուհի Գալյան

Դեկտեմբեր 03,2025 14:40

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ընտրովի արդարադատություն էլ չի իրականացվում․ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարն ասաց՝ խնդիր տեսնում է, որ դատարանները կալանքները շատ են կիրառվում, բայց չի կարծում, որ դատավորները դա անում են քաղաքական նպատակներից ելնելով․ «Եթե նման բան լինի՝ անհետեւանք չի մնա»։

Պատասխանելով սահմանադրական բարեփոխումների մասին լրագրողների հարցերին էլ նա ասաց, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդում մինչ այժմ քննարկվել են ԱԺ լիազորություններին, ընտրակարգին վերաբերվող հարցեր, քվեարկությամբ հաստատվել է կայուն մեծամասնության ինստիտուտի գործունեությունը վերափոխելու հարցը, ԱԺ լուծարման, ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին եւ այլ հարցեր։

Սրբուհի Գալյանը մանրամասնեց՝ ԱԺ լուծարման համար սահմանվել է ինքնալուծարման տարբերակը, որպեսզի արհեստական լուծարման համակարգերը բացառվեն։ Կայուն մեծամասնության ինստիտուտի մասով էլ, եթե ընտրական առաջին փուլի ավարտից հետո որեւէ քաղաքական ուժ չի հավաքում բացարձակ մեծամասնություն կամ կոալիցիաներ չեն ձեւավորվում՝ ապա ընտրությունների արդյունքները չեղարկվում են եւ նոր ընտրություններ են նշանակվում։ Եթե երկրորդ ընտրությունների արդյունքում էլ մեծամասնական ուժը չձեւավորվի, այդ դեպքում նոր կլինի երկրորդ փուլ՝ գործող կարգավորումներով։

Մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031