«Անկարայի առևտրի պալատի» (ATO) գլխավորությամբ անցկացվել է Անկարա-Մինսկ աշխատանքային համաժողով, ինչի շրջանակներում կողմերն ուշադրություն են հրավիրել Թուրքիայի և Բելառուսի միջև առկա առևտրաշրջանառության ծավալների պոտենցիալին:
Համաժողովում, որտեղ երկու երկրների միջև կնքվել է առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացումը հետապնդող և լավ նպատակ ենթադրող արձանագրություն, ելույթ է ունեցել «ATO»-ի գործադիր խորհրդի ղեկավար Գյուրսել Բարանը:
Նա տեղեկացրել է, որ երկու երկրների միջև 2024-ի վերջի դրությամբ 1.85 մլրդ դոլարի առևտուր է իրականացվել, սակայն փոխադարձ երկխոսությունն ու պոտենցիալն ամբողջությամբ չի արտացոլվում այդ ցուցանիշում: Նա նշել է, որ արդյունաբերական միասնությունն ու մրցակցային առավելությունները համատեղելով նպատակադրված են ստեղծել ամուր համագործակցություն:
Աղբյուր՝ Ermenihaber.am/Alparslandiyari


















































