«Ազատություն».Վրաստանի կառավարությունը զիջումների չի գնա տարածքային ամբողջականության հարցում, օկուպացված տարածքների ազատագրումը կարմիր գիծ է, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Մինչ այդ ռուսական «Իզվեստիա»-ն, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության իր դիվանագիտական աղբյուրներին գրել էր, թե Մոսկվան դեռևս չի տեսնում Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ, քանի որ «Վրացական երազանքը» շարունակում է Միխեիլ Սաակաշվիլիի գիծը՝ «դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հրաժարվելու հետ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































