ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց բանակցային փաթեթի վերաբերյալ։
«Լավ առաջարկ էր, ժամանակին գնայիք լուծումների։ Եթե լավ առաջարկ է եղել, եւ չեք գնացել լուծումների, ուրեմն պետք է պատասխան տաք ժողովրդին։ 2019 թվականի փաստաթուղթը ինքն ինքնուրույն փաստաթուղթ չէ, ինքն ինձ չի ներկայացվել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նոր առաջարկ։ Այս փաստաթուղթը ներկայացվել է ինձ՝ իմ հարցումներին ու շեշտադրումներին ի պատասխան, որ՝ լավ, հիմա ո՞րն է ամփոփ նկարագրությունը ԼՂ հարցի բանակցային գործընթացի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Դուք սկսել եք բանակցությունները ձեր սեփական կետից, թե ինչ նամակ է գրել Սերժ Սարգսյանը եւ ինչ հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահը 1996 թվականից, դա մետաֆիզիկա էր։ Այս իրավիճակը, որը ստեղծվել է, դա մեծ պայթյունից հետո ստեղծված իրականություն է։ Եվ այդ իրականության մեջ ձեզ առաջարկվել է փաստաթուղթ, որտեղ նշվում էր, որ Ղարաբաղի ժողովրդի կարգավիճակը սահմանափակված չի լինելու, այո, Ղարաբաղի ժողովրդին ընտրության իրավունք էր տրվելու։ Այստեղ գրված է, որ ԼՂ բնակչությունն էր որոշելու ու խոսելու, այլ ոչ թե Ադրբեջանը։ Վերջիվերջո, այս փաստաթուղթը, որը ներկայացվել է կամ ձեզ, կամ Արմեն Սարգսյանին, սրան դուք ի՞նչ եք պատասխանել, ո՞րն է եղել այս փաստաթղթին եր պատասխանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կրկնեց․ «2019 թվականի թղթի առաջակն արտահատում է նախորդող շրջանի բանակցային տրամաբանությունը, դուք էլ էն ժամանակ կոալիցիայի մեջ էիք, համաձայնվեիք, լուծեինք պրծնեինք։ Այսինքն՝ ի՞նչ եք ուզում մեզանից, ես 2018 թվականի վարչապետ եմ դարձել, ամբողջ ձեր կոալիցիան ասում էր՝ հողերը տվեց, հողերը տվեց»։
Նա ասաց, որ սկսել են ուսումնասիրել բանակցային թղթերը եւ հարցեր են տվել համանախագահներին։ «Երբ որ ես համանախագահներին ասել եմ՝ էս փաթեթով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, եւ պատասխան է հնչել՝ այո, կարող է, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Ամեն ինչը ձեւակերպված է դրա տակ»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































