Նախագծով առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, հիսուն տոկոս եւ ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնության ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կստանա մեկ լրացուցիչ գործառույթ, որով պետք է օրենքով նշված շրջանակի կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություններ իրականացնի եւ իրավասու մարմիններին առաջարկություններ ներկայացնի կոռուպցիոն ռիսկերի զսպման տեսանկյունից:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական է: Այն ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը:
Կարդացեք նաև
Հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին:
ԱԺ


















































