Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի բառերով ասած՝ իր գործով թվաբանական աշխարհում գոյություն չունեցող իրավիճակ է առաջացել

Դեկտեմբեր 03,2025 20:33

Ըստ հայցի գլխավոր դատախազության ընդդեմ Դավիթ Հարությունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հակակոռուպցիոն դատարանում Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ նախորդ դատական նիստում պատասխանող Դավիթ Հարությունյանը հարցեր էր բարձրացրել, որոնց պատասխանելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատախազությունը ժամանակ էր խնդրել։

Այսօրվա նիստում էլ արդարադատության նախկին նախարարի բարձրացված հարցերին մեծամասամբ հստակ պատասխաններ չհնչեցին։

Ռուդոլֆ Ավագյան

Նիստի ավարտից հետո Դավիթ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը Aravot.am-ին ասաց. «Այսօրվա դատական նիստում հասցրեցինք ընդամենը անպատասխան մնացած նախորդ հարցերից երկուսին անդրադառնալ, որոնցում շատ մեծ խնդիրներ, շատ հակասական, պարոն Հարությունյանի բառերով ասած՝ թվաբանական աշխարհում գոյություն չունեցող իրավիճակ է առաջացել։ Պարզ օրինակ։ Մարդը որոշակի արտարժույթով ստանում է գումարի եկամուտ, հետո եկամուտը հանում է հաշվից։ Այնուհետեւ, այդ նույն գումարի մուտքը իրենք դիտարկում են ապօրինի մուտք՝ չունենալով որեւէ տվյալ, որ խոսքը վերաբերում է  հենց նույն գումարին։

Եվ շատ կարեւոր մեկ խնդիր էլ արձանագրվեց, որ գումարն արտարժույթով ստանալիս եւ կանխիկացնելիս հաշվարկում են այդ օրվա կանխիկացման արժեքը, այլ ոչ թե սպառման դեպքում սպառման դրությամբ օրվա մեկ դրամի փոխարժեքի հարաբերակցությունը։ Երկու հստակ օրինակ բերելու դեպքում պարզ դարձավ, որ նույն գումարը ստանալիս եւ նույնը ծախսելիս՝ 200 հազար դրամի բացասական տարբերություն է թողնում եւ դա գնահատվում է որպես ապօրինի եկամուտ։ Այսինքն, $ 2500-ը իքս ժամանակահատվածում, երբ դոլարի փոխարժեքը պայմանական ասենք՝ 300 դրամ էր, երբ հետագայում այդ նույն $ 2500 գումարը ծախսում է, դոլարի փոխարժեքը 400 դրամ է, արդեն իսկ 200 հազար դրամի բացասական տարբերություն է տալիս։ Ու բոլոր գործերով անխտիր նույն տրամաբանությունն է դրված, ինչն ակնհայտ սխալ է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031