Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանը գրել է Եկեղեցի-բժշկագիտություն կապերի մասին

Դեկտեմբեր 03,2025 20:44

Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո Եկեղեցին իր կառավարման տակ վերցրեց խնամքն ու առողջությունը։

Երեւանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում-շնորհանդեսի ժամանակ ասաց հանրային առողջության եւ առողջապահության կառավարման մասնագետ, Կանադայի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս Եկատերինա Թաիրյանը։

Կալանավորված Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքում հեղինակն անդրադառնում է այդ թվում Հայաստանի հանրային առողջությանը եւ բժշկագիտական հայկական պատմությանը։ Գիրքը լույս է սփռում պատմության ընթացքում բժշկագիտության ոլորտում Հայ առաքելական եկեղեցու դերի մասին։

Թաիրյանը մատնանշեց գրքի բժշկագիտական գլխի կարեւորագույն շեշտադրումները։

Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո Եկեղեցին հատուկ նշանակություն է տվել բժշկագիտությանը։ Հայերեն են թարգմանվել Հիպոկրատի, Արիստոտելի, Պլատոնի գործերը։ Բժշկագիտությանն են անդրադարձել հայ մտածողներ, ինչպիսիք են Մխիթար Հերացին, Մխիթար Սեբաստացին, Մխիթար Գոշը եւ Ամիրդովլաթ Ամասիացին։

Թաիրյանի խոսքով՝ Բագրատ Սրբազանը գրում է առողջապահական հատվածում սոցիալական արդարության հաստատման անհրաժեշտության մասին։

Բժիշկը, հղում է անում Թաիրյանը, ծառայում է մարդու հոգեւոր եւ ֆիզիկական ամոքմանն ու վերականգնմանը, տառապողների մխիթարմանը, հիվանդի շահերի պաշտպանությանը:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031