Երեւանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում-շնորհանդեսի ժամանակ քաղաքական գիտությունների դոկտոր Աբրահամ Գասպարյանը, մեկնաբանելով գիրքն, ասաց, որ այն ամբողջովին գիտական է, միաժամանակ ամբողջովին հանրամատչելի միջին վիճակագրական ընթերցողի համար։
«Այս գիրքը ազգային-հոգեւոր համակարգի խտանյութ է՝ էսենցիա», — ասաց Աբրահամ Գասպարյանը։
Ինչ վերաբերում է ազգային-հոգեւոր համակարգին, Դոկտոր Գասպարյանը, հենվելով գրքի վրա, թվարկեց չորս բաղադրիչ. հայ եկեղեցին եւ ավանդությունը, հայոց լեզուն եւ մշակույթը, ընտանիքը, ինչպես նաեւ արժեքային ընկալումները։
Գրքի հրատարակիչ Newmag-ը գրում է.
Կարդացեք նաև
«Այս գիրքը Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունն է՝ պետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից:
Գրքում մեկտեղված են հեղինակի զրույցները եւ հոդվածները պետության, ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու եւ առընթեր թեմաներով։ Գիրքը Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուր եւ հոգեւոր արժեհամակարգով զինված Հայաստան: Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողին պատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում, որ պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը»։
Քննարկման այլ մասնակիցներ կարեւորեցին, որ գիրքն անդրադառնում է ոչ միայն զուտ ազգային եւ կրոնական հարցերի այլեւ բժշկագիտական, բարոյագիտական, կենսաբարոյագիտական, կրթական, շրջակա միջավայրի եւ մի շարք այլ թեմաների։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ Genesis Armenia-ի կայքից


















































