Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջջիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի շուտափույթ ազատ արձակման հարցը։
Նախարար Ռաջջին նշել է, որ հարցը լիբանանյան կողմի ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտ դիմումները կատարվել են, սակայն կարևորն այն է, որ հայկական կողմը շարունակի հետապնդել այս խնդիրը։
Վիգեն Էուլջեքյանի ազատ արձակման պահանջը լայն արձագանք է ստացել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Կարդացեք նաև


















































