Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարապետյանների ընտանիքը տասնամյակներ շարունակ հոգատար է եղել մարզի բոլոր երեխաների նկատմամբ». Ալեքսան Ալեքսանյանը` Արեն Մկրտչյանին

Դեկտեմբեր 03,2025 21:21

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը արձագանքել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։

«Երբ դու փոքր էիր, քո ընտանիքի մեծերից մեկը Լոռվա մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենն էր։ Ինչպես միշտ, այդ մանկապարտեզի սաները Տաշիր բարեգործական հիմնադրամից նվերներ էին ստանում։ Քեզ մի խորհուրդ տամ. ավելորդ մտահոգ արտահայտություններ անելուց առաջ ավելի լավ է՝ մեծերի հետ մի հատ զրուցիր» – նշել է Ալեքսանյանը։

Ալեքսանյանի խոսքով, Կարապետյանների ընտանիքը տասնամյակներ շարունակ հոգատար է եղել մարզի բոլոր երեխաների նկատմամբ:

Մասնավորապես, Տաշիր բարեգործականի կողմից կառուցվել են մանկապարտեզներ մարզի մի շարք քաղաքներում Ալավերդիում, Սպիտակում, Ստեփանավանում և Տաշիրում, Վանաձորում կառուցվել է գերժամանակակից ծննդատուն, բարեկարգվել և հիմնանորոգվել են դպրոցներ:

Մարզպետարանում նիստերից մեկի ժամանակ Մկրտչյանը անդրադարձել էր Տաշիր բարեգործականի հերթական նախաձեռնություններից մեկին, որի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից երեխաները հրավիրվում են նորաբաց կրկես դիտելու Էթերնիա շոուն։ ՔՊ-ական մարզպետը հայտարարել էր, թե իբր մարդիկ քսան տարի անց նոր հիշել են մարզի երեխաների մասին՝ ակնարկելով Կարապետյաններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031