Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ՝ դրախտ էր. Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 03,2025 22:55

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիեւը ստիպված ասում էր,որ «փակ դռների հետեւում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նիկոլիստներ, էդ որ ասում եք ՝ եթե Սերժի բանակցածը լավն էր, ինչու՞ էր Սերժը Պուտինին նամակ գրում։

Նախ, նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ՝ դրախտ էր։

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվեց, որի արդյունքում 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւը հայտարարեց՝ «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Երրորդ՝ 2020-ի հունվարին Փաշինյանը Կապանում գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որտեղ հստակ է Արցախի կարգավիճակի հստակեցումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով։

Ավելին՝ նման ձեւակերպումով փաստաթուղթ 2019-ի հունիսին առաջարկվել է Նիկոլին, որից նա հրաժարվել է ՝ ստանալով պատերազմ ու բերելով Արցախի կորուստ։

Այսքանից հետո ի՞նչ եք տեսախցիկների դեմը անկապ խոսում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031