«Ա1+». Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջում է փաստաբան Մուշեղ Շուշանյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել փաստաբանի գործով։
Մուշեղ Շուշանյանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՖԲ գրառման համար։ Նա մեղավոր է ճանաչվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ։
Հիշեցնենք, որ մեկ տարի չորս ամիս 17 օր անազատության մեջ անցկացնելուց հետո առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել էր Մուշեղ Շուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ 220․000 հազար դրամի չափով։ Դատարանը 2025 թ փետրվարի 14-ից վերացրել էր նաեւ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը։
Ի դեպ, դատախազությանը զուգահեռ պաշտպանական կողմը եւս վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացնել Մուշեղ Շուշանյանին։
Կարդացեք նաև
«Պետք է ընդհանրապես պատիժ չկրեր։ Սա քաղաքական պատվերով անձնավորված հետապնդում է»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Վճռաբեկ դատարանում այս գործով զեկուցող դատավոր է նշանակվել Համլետ Ասատրյանը։


















































