Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և բանախոսել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2027թ. անդին. նոր թափ հաղորդելով Արևելյան գործընկերությանը» խորագրով պանելային քննարկմանը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ ներկայացնելով «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: Վահան Կոստանյանը նշել է, որ նոր փաստաթուղթը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր և հավակնոտ նպատակներ, այդ թվում՝ անվտանգության, կիբերանվտանգության և տնտեսական ոլորտներում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքական և աշխարհագրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ԵՄ արևելյան հարևանության շրջանակներում և ԵՄ արևելյան քաղաքականության մեջ, անդրադարձ է կատարել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությանը, փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության կարևորությանը:
Անդրադառնալով ԵՄ Սևծովյան տարածաշրջանի նոր ռազմավարությանը՝ Վահան Կոստանյանը նշել է, որ 2027թ. հետո համագործակցության շարժիչ ուժը հանդիսանալու է տնտեսական հենասյունը, միաժամանակ շեշտելով ԱլԳ արժեքները՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը՝ դրանք համարելով տնտեսական և փոխկապակցվածության նախաձեռնությունների արդյունավետ իրականացման կարևոր բաղադրիչներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ


















































